Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը թվիթերյան գրառման մեջ մտահոգիչ է համարել հայ-ադրբեջանական լարվածության մասին հաղորդումները:
Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված եւ Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը նպաստող ջանքերին: