ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Միրզոյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերին տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
ՀՀ արտգործնախարարը Կասպրչիկի հետ հանդիպմանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության, իրավիճակի ապակայունացման Ադրբեջանի փորձը:
Նախարար Միրզոյանը դատապարտել է եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանության եւ իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը՝ ընդգծելով միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ իրավիճակի հասցեական գնահատականների կարեւորությունը։
Վերահաստատվել է հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։