Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ օգոստոսի 3-ին իրականացված «Հատուցում» գործողության ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն Ղարաբաղում մի շարք բարձունքներ է գրավել։
«Ադրբեջանցի զինծառայողի մահվանն ի պատասխան ադրբեջանական բանակը վերահսկողություն է սահմանել Գըրըղգըզ բարձունքի, ինչպես նաեւ Ղարաբաղի լեռնաշղթայում գտնվող մի քանի այլ բարձունքների նկատմամբ»,- պնդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
Պաշտոնական Բաքուն հավելել է, որ գործողության ընթացքում «ոչնչացվել են հայկական անօրինական զինված կազմավորումների մի քանի մարտական դիրքեր, ավիացիոն հարված է հասցվել Աղդերեյի (Մարտակերտի) շրջանում գտնվող զորամասերից մեկին»։
«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման գոտում գործող անօրինական կազմավորումների զինաթափումը պետք է պարտադիր բնույթ կրի»,- նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։