Անդրադառնալով Թագավորության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայման հնարավորությանը՝ Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Շվեդիան մտադիր չէ իր տարածքում միջուկային զենք տեղակայել։
Լինդեն հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը դեռ չի վավերացվել։
«Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, քանի դեռ որոշումը չի վավերացվել։ Շվեդիան մտադիր է լիարժեք մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի բոլոր կառույցներում»,- հավելել է դիվանագետը։