Վերջին օրերին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած հարձակումներից վիրավորվել են պաշտպանության բանակի 14 զինծառայողներ, զոհվել պայմանագրային զինծառայողներ Արթուր Յուրիի Խաչատրյանը եւ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը։
Գուրգենը մեր կայքի սյունակագիր Վահրամ Աթանեսյանի քրոջ որդին է։
«Ալիք Մեդիան» ցավակցում է զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։