ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը:
«Քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության սրմանն առնչվող իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- ընդգծել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ հայտնել է, որ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների մասին։
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: