Ռուսաստանի խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարեւը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում սրացումը պայմանավորված է հակամարտության շրջանակում մի շարք հիմնարար կետերի կարգավորված չլինելով, սակայն ռուս խաղաղապահները կկարողանան կանխել վերադարձը հայ-ադրբեջանական պատերազմին։
«Կարեւորը սրացող հակամարտությունը ժամանակին արգելափակելն է»,- նշել է նա իր տելեգրամյան ալիքի գրառման մեջ։
«Իրականում այս հակամարտությունը մարվել է, բայց չի լուծվել: Ավելին՝ այն մարվել է ոչ թե հակառակորդ կողմերի բարի կամքով, այլ ռուս խաղաղապահների ուժերով»,- ասել է նա:
Բոնդարեւն ընդգծել է, որ հակամարտության ծագման բուն պատճառներն, ավաղ, վերացված չեն։