ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով խաղաղապահների մանդատի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշել է, որ Ռուսաստանը խաղաղապահների գործունեության առնչությամբ կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել։
«Մոսկվան դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելու առնչությամբ։ Ես չեմ կարող գուշակել»,- շեշտել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարար հավելել է, որ պայմանավորվածություններ ձեռք բերած կողմերից յուրաքանչյուրը` Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները եւ Հայաստանի վարչապետը, իրավասու են լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել:
Նախօրեին Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրությունները բավարար են ԼՂ-ում խաղաղապահների մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու համար։