ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե ՀՀ Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել` հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,– գրել է մամուլի քարտուղարը։
Թորոսյանը նշել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: