Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը առանձնազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Միասին աշխատում ենք լարվածության թուլացումն ապահովելու եւ կապերի հաստատման ուղղությամբ»,– նշել է Միշելն իր թվիթերյան գրառման մեջ։
Ավելի վաղ Եվրոպական միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնելու մարտական գործողությունները Լաչինի միջանցքի եւ շփման գծի այլ հատվածներում եւ վերադառնալու բանակցությունների։
Օգոստոսի 4-ին Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված իր մտահոգությունն էր հայտնել նաեւ Միացյալ Նահանգները: Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ն եւս ծայրահեղ մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի տարածքում եւ շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։