Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
Մեր հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթել է Նիատ Աբասովին, Հրանտ Մելքումյան-Հադիր Հուսեյնով, Մանուել Պետրոսյան-Վասիֆ Դուրաբայլի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանի հավաքականին:
Շախմատի օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականն էլ հաղթել է ռումինացիներին։