Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9/10-ին, 2021-ի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։