ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության հարցերով դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Վիշնեւեցկին ՄԱԿ-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դուրս բերի միջուկային զենքը երրորդ երկրներից։
Դիվանագետն ընդգծել է` ՆԱՏՕ-ն բացահայտ հայտարարում է, որ միջուկային դաշինք է, իսկ ԱՄՆ-ի միջուկային զենքը ոչ միջուկային երկրների տարածքում է, որոնք մշակում են դրա կիրառումը:
Վիշնեւեցկին դա անվանել է անվտանգության վրա բացասաբար ազդող գործոն, որը մեծացնում է միջուկային հակամարտության սպառնալիքն ու զինաթափման արգելակ դառնում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS դաշինքը նախադրյալներ է ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի համար: