Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները 2021 թվականի ապրիլի 1-ից հնարավորություն են ունենալու փոխադարձ այցելել Թուրքիա եւ Ադրբեջան՝ միատեսակ ճամփորդական անձնագրերով։ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը, հղում անելով Թուրքիայի Անվտանգության ընդհանուր տնօրինության աղբյուրներին, նշում է, որ երկու երկրների միջեւ նոր տիպի անձնագրեր ունենալու թեման քննարկվում էր վաղուց, որոշումն արդեն ընդունված է: Նոր որոշմամբ երկու երկրների քաղաքացիների դեպքում առանց վիզայի կեցության ժամկետն էլ 30 օրից դարձել է 90։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել էր Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրն ու նրանում կատարված փոփոխությունները:
Թուրքիայում եւ Ադրբեջանում՝ միասնական ճամփորդական անձնագրեր
նախորդը