ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սեւանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մշտադիտարկումն անցկացնել Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ եւ Գավառագետ գետերում:
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ Սեւանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։
Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառը կոմունալ-կենցաղային կեղտաջրերն ու գյուղատնտեսական հոսքաջրերն են, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետեւ լիճ են տանում ազոտի եւ ֆոսֆորի զգալի քանակություն: