Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը, արգելափակելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների (ՄԱԳԱՏԷ) առաքելության մուտքը Զապորոժեի ԱԷԿ, անպատասխանատու է գործել:
Մարիա Զախարովան նշել է, որ միջուկային էներգետիկայի խնդրով զբաղվող ՄԱԿ-ի քարտուղարությունում պետք է հասկանան՝ աշխարհը քայլում է դանակի շեղբի վրայով։
Ըստ Զախարովայի՝ «Կիեւի ռեժիմի՝ կործանարար բնույթ կրող հանցավոր գործողությունների» հետեւանքները չեն սահմանափակվի աշխարհագրական շրջանակով:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության դեպարտամենտում չեն համաձայնեցրել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը Զապորոժեի ատոմային էլեկտրակայան, ինչը Կիեւին կայանի շրջանում նոր սադրանքների դիմելու առիթ է տվել:
Ավելի վաղ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն այցելեն Զապորոժիեի ԱԷԿ։