Արցախի պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը եւ առավոտյան՝ 09:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
«Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ եւ միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։