Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության բնագավառում նոր՝ 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին: Սա Բայդենի վարչակազմի հաստատած ռազմական միանգամյա օգնության ամենամեծ փաթեթն է Ուկրաինայի պաշտպանության կարիքների համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար ավելի քան 50 երկրների դաշնակիցների եւ գործընկերների հետ կենսականորեն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում Կիեւին:
2021-ի օգոստոսից ի վեր սա ԱՄՆ ռազմական օգնության 18-րդ փաթեթն է Ուկրաինային։ Պաշտպանական ոլորտում ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը եղել է 9,8 միլիարդ դոլար։
89 միլիոն դոլար Ուկրաինային՝ ականազերծման համար
Միացյալ Նահանգները հայտարարել է նաեւ, որ 89 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային՝ տարածքներն ականազերծելու համար։
Գումարը կուղղվի անձնակազմի վերապատրաստմանն ու սարքավորումների ձեռբերմանը՝ մոտ 16 միլիոն հեկտար հողատարածքի վրա ռիսկային աշխատանքներ կատարելու համար։
Կիեւը պնդում է, որ նշված տարածքներն ականապատել են ռուսաստանցի զինվորականները: