Ըստ թուրքական իշխանամետ Turkiye պարբերականի՝ Թուրքիայի եւ Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Բաշար ալ Ասադը հնարավոր է հեռախոսազրույց ունենան։ Երկու նախագահները չեն խոսել 2011-ից ի վեր:
Թուրքիայի նախագահը Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել է ընտրել Սիրիայում խնդիրները լուծելու ուղին՝ համագործակցելով Բաշար ալ Ասադի վարչակարգի հետ։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Սոչիում հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Սիրիային առնչվող հարցեր:
«Ինչ վերաբերում է հեռախոսով երկկողմ շփումների հեռանկարին, դրա մասին պետք է հարցնել Անկարային կամ Դամասկոսին»,- հավելել է Պեսկովը:
Ասադ-Էրդողան հարաբերությունները լարվել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր: