Ըստ պերուական Erepepe ռադիոկայանի՝ Պերուի դատախազության աշխատակիցներն օգոստոսի 9-ին երկրի նախագահ Պեդրո Կաստիլիոյի 27-ամյա քենու՝ Ենիֆեր Պարեդեսին ձերբակալելու նպատակով խուզարկություն են կատարել նախագահի պաշտոնական նստավայրում՝ Կառավարության պալատում:
Կոռուպցիոն գործունեությամբ պետությանը վնաս պատճառած Ենիֆեր Պարեդեսը հետախուզման մեջ է: Գերատեսչության աշխատակիցները Պարեդեսին երկրի ղեկավարի նստավայրում չեն գտել:
Իրավապահները նախագահի ազգականուհուն հետախուզում են հայտարարել համացանցում այն տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ նա, ենթադրաբար, ջրի մաքրման համակարգերի նախագծի իրականացման համար փորձում է համաձայնություն կորզել երկրի բնակավայրերից մեկի բնակիչներից։