ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Լատվիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չէ նրա համար։
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն առճակատման միտում ունի։ Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպայի համար ավելի շատ անվտանգություն չի ապահովի, քանի որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ է։
Կրմելի պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հավանական անդամակցումը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար սպառնալիք չի համարում։ ՌԴ-ն հայտարարել է նաեւ, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի որեւէ երկրի համար վտանգ չի ներկայացնում, սակայն անպատասխան չի թողնի իր շահերի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողությունները։
«Մեր ներկայությունը ցույց է տալիս միայն այն, որ մենք մշտապես հավատարիմ ենք ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածին, որում ասվում է` ՆԱՏՕ-ի նույնիսկ մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցի վրա»,- ասել է Օսթինը։
Միեւնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ն դաշինքի արեւելյան ճակատում ընդլայնում է մարտական խմբերի քանակը, ԱՄՆ-ն ուժեղացնում է ներկայությունը նաեւ Բալթյան երկրներում, ներառյալ Լատվիայում։