«Արդեն 50 րոպե է՝ սպասում եմ ավտոբուսին, տաքսու նվազագույն սակագինը 2000 դրամ է, եւ ամեն օր հնարավոր չէ այդքան վճարել»,- ասում է աշխատանքի շտապող Սերգեյը, որ քաղաքային տրանսպորտի գերբեռնվածության եւ ոչ կանոնավոր աշխատանքի հետեւանքով ստիպված օգտվում է առցանց տաքսիներից, որոնք վերջերս լուրջ խնդիր են դարձել երեւանցիների համար:
Օրվա ցանկացած ժամի նվազագույն սակագինը կարող է կրկնակի, երբեմն անգամ եռակի բարձրանալ:
Այս օրերին, երբ Հայաստանը, առավելապես Երեւանը համարվում է զբոսաշրջային ակտիվ ուղղություն, առցանց հավելվածով գործող տաքսիները օր օրի աճող գներով խոչընդոտում են զբոսաշրջիկների տեղաշարժը:
Օրեր առաջ խնդիրը բարձրաձայնել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը եւ պաշտոնական գրությամբ դիմել ՄՊՀ (Մրցակցության պաշտպանության հանձնաժողով):
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ առցանց տաքսի ծառայությունների ոլորտը վերահսկելու նպատակով նախագիծ է ներկայացրել: Առաջարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում ավելացնել «էլեկտրոնային հարթակում ուղեւորափոխադրման ծառայություն» հասկացությունն ու այսպիսով առցանց տաքսիներին բերել օրենսդրական դաշտ: Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր պատվերի դեպքում կգանձվի ընդամենը 100 դրամ:
Առցանց տաքսիների մոնոպոլացման, հարկային դաշտից դուրս մնալու եւ անվտանգության մասին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում խոսեց «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը:
Ինչո՞ւ առցանց տաքսիները սկսեցին բարձրացնել սակագներն, ու հարմարավետ ծառայությունը դարձավ լուրջ խնդիր:
Ես դեռ 2015 թվականից էի ահազանգում ու կանխատեսում այս ամենը, երբ առցանց տաքսիները ներխուժեցին մեր երկիր ու ցածր գներով մարդկանց գրավելով՝ մենաշնորհ ձեռք բերեցին: Գրեթե բոլոր տաքսի ծառայությունները փակվեցին, տնտեսվարողները սնանկացան ու մնացին պարտքերի տակ: Այժմ մենաշնորհ ունեցողն է թելադրում իր գինը: Քաղաքային տրանսպորտն ավելի լավ է աշխատում, պատվերները զգալիորեն պակասել են, այդ պատճառով գները հետզհետե կբարձրանան:
Որովհետեւ դա բավականին թանկ կարժենա: Տաքսի ընկերություն բացելու համար մեկ աշխատատեղի համար անհրաժեշտ է մոտ 25 հազար դոլար: Դա մեծ ծախս է: Շատերը ծախսեցին, սակայն առցանց տաքսիների ներխուժումից հետո մնացին վարկերի բեռի տակ: Հիմա քչերը կհամարձակվեն կրկին նման ընկերություն բացել:
Առցանց տաքսիներն օրական կատարում են 60 հազար պատվեր, պետական տուրք սահմանելու դեպքում տարեկան կհարկվեր 2-25.5 միլիարդ դրամ: Նախկինում սովորական տաքսի ծառայության յուրաքանչյուր մեքենա վճարում էր 9000 դրամ ու նաեւ, կախված վարորդի աշխատավարձից, հարկ պետությանը: Բայց օրական 60 հազար մեքենա շահառող առցանց տաքսի ընկերություններն աշխատում են առանց հարկեր վճարելու եւ վերահսկողության: Դրանք հարկային տեսադաշտից դուրս են:
Տաքսիներն ունեն ռազմավարական նշանակություն: Եթե հանկարծ կարիք լինի Երեւանը էվակուացնելու, մենք կկանգնենք փաստի առաջ, որովհետեւ մոնոպոլիստը կթելադրի իր կանոնները: Տրանսպորտը քաղաքի արյունատար երակն է: Հիմա պատկերացրե՛ք, թե ինչ կլինի, եթե առցանց տաքսիներն իրենց հավելվածներն անջատեն: Այլ տաքսիներ էլ չկան, բոլորը փակվել են: Քաղաքը կպարալիզացվի:
Դրանք չկան: Վարորդների կենսագրությունն անհայտ է: Նրանք չեն անցնում որեւէ ստուգում: Ինքս ընտանիքիս անդամներին արգելում եմ այդ տաքսիները նստել, միայն ծանոթ վարորդներին ենք վստահում: Բացի այդ՝ հավելվածից օգտվելը շատ հաճախ դառնում է վթարի պատճառ: Մեր երկրում օրենքով արգելվում է վարելու ժամանակ օգտվել հեռախոսից, սակայն առցանց տաքսիները երթեւեկության ընթացքում պատվեր են ընդունում, եւ նրանց ուշադրությունը շեղվում է:
Պետություն է պետք ստեղծել: Քանի դեռ մենք չունենք օրենքի գերակայություն, ոչինչ չի փոխվի: Պետությունն ունի մեկ գործառույթ՝ սահմանել խաղի կանոններ ու հետեւել դրանց պահպանմանը: Կանոնները սահմանվում են այնպես, որ ձեռնտու լինի մարդկանց որոշակի խմբերի: