ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում տեխնիկական մակարդակով համաձայնեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջն անվտանգ շրջագիծը՝ շրջանի անվտանգությունն ապահովելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ի եւ Ուկրաինայի զինվորականներին կոչ է արել «անհապաղ դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները ԱԷԿ-ի անմիջական հարեւանությամբ», ինչպես նաեւ ԱԷԿ-ից դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան:
«Օբյեկտը չպետք է օգտագործվի որեւէ ռազմական գործողության շրջանակում։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տեխնիկական մակարդակով հրատապ համաձայնագիր կազմել ապառազմականացման անվտանգ շրջագծի մասին՝ շրջանի անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Գուտերեշը։