Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նաչաեւը, պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտնել է, որ Մոսկվան նախատեսում է մինչեւ օգոստոսի վերջը կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաներով։
Փաշինյանն ու Ալիեւը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում, այն ժամանակ հայտարարվել էր, որ առաջնորդներն այս ձեւաչափով կրկին կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։