Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայություինց հայտնել են, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը եւ առավոտյան՝ 09:00-ի դրությամբ, օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն։
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ եւ միջադեպեր չեն արձանագրվել։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակվում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման համար։