Լիբանանյան լիրան արձանագրել է պատմության մեջ ամենացածր արժեզրկումը. սեւ շուկայում մեկ դոլարը վաճառվել է 10750 լիրայով:
2019-ի հոկտեմբերից սկսած՝ լիբանանյան լիրան փաստացի արժեզրկվել է 85 տոկոսով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի բնակչության կեսից ավելին արդեն նախորդ տարվա մայիսից չքավոր է: Ճգնաժամի սկզբից ի վեր սննդամթերքի գինը երեք անգամ բարձրացել է:
Առանց այն էլ փլուզվող տնտեսությանը առավել մեծ հարված են հասցրել կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները:
Այս ամբողջ ընթացքում Լիբանանում չկա գործող կառավարություն:
Անցած շաբաթվա ընթացքում բորբոքված ցուցարարները ավտոմեքենաներով, վառվող անվադողերով եւ աղբարկղերով փակել են ճանապարհներն ու ավտոմայրուղիները, այդ թվում՝ Բեյրութի ճանապարհները: Պարբերաբար բախումներ են լինում Լիբանանի բանակի եւ անվտանգության ծառայության միջեւ: