Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալներով՝ ԼՂ հակամարտության 2020-ի սրացման հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում։
Անհայտ կորած անձանց ավելի քան 1450 ընտանիք զանգել կամ այցելել է Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակություն: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։
Կարմիր խաչի գրեթե 600 բանավոր, տեսաձայնային եւ գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը եւ պահպանմանը։
Այս տարի լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը։ 1992-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։