Կիեւի քաղաքային պետական վարչության կրթության եւ գիտության դեպարտամենտից հայտնել են, որ Կիեւի դպրոցներն ամբողջովին հրաժարվել են ռուսաց լեզվի դասավանդումից։
Կիեւի դպրոցներում 2022-2023 ուսումնական տարվա ծրագրերը չեն նախատեսում առարկաների դասավանդում ռուսաց լեզվով եւ ռուսաց լեզվի ուսուցում՝ ո՛չ որպես պարտադիր, ո՛չ էլ որպես ընտրովի առարկա։
Հուլիսին հայտնի դարձավ, որ Լվովի մարզի իշխանությունները որոշել են ամբողջությամբ հրաժարվել շրջանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումից։ Մինչ այդ Ուկրաինայի կրթության եւ գիտության փոխնախարար Անդրեյ Վիտրենկոն հայտնել էր, որ ռուսական «ծանր» գրականությունը դուրս կմնա հանրապետության դպրոցների եւ բուհերի ուսումնական ծրագրերից։