«Delfast» ստարտափն արտադրում է աշխարհում ամենահզոր մարտկոցով աշխատող էլեկտրահեծանիվը, որն արդեն ծառայական նպատակներով օգտագործում է Մեքսիկայի ոստիկանությունը: Դրա գործնական կիրառման փորձեր է անում նաեւ Լոս Անջելեսի ոստիկանությունը:
Հեծանիվն ընդունակ է զարգացնելու ժամում մինչեւ 90 կիլոմետր արագություն, հագեցված է անվտանգության համակարգով եւ ավտոմատ լուսարձակներով: Էլեկտրահեծանիվը, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 367 կիլոմետրն առանց վերալիցքավորման հաղթահարելու համար, մշակվել է Ուկրաինայում: Արտադրողների մշակած տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է կիրառել սովորական մարտկոցներ: Հեծանիվը հագեցած է նաեւ GPS համակարգով եւ օդի ջերմաստիճանի չափիչով: