Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը օգոստոսի 11-ին մեղմացրել է ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման ուղեցույցները եւ չեղարկել կարանտինը վարակված անձի հետ սերտ շփման դեպքում: Հանվել է նաեւ միմյանցից երկու մետր հեռավորություն պահելու արգելքը։
Կանոնների փոփոխություններն ԱՄՆ-ում պայմանավորված են նրանով, որ համաճարակի բռնկումից ի վեր ավելի քան 2,5 տարվա ընթացքում 16 տարեկան եւ բարձր տարիքի ամերիկացիների 95%-ը ձեռք է բերել իմունիտետի որոշակի մակարդակ պատվաստումների կամ վարակի միջոցով:
Դիմակներ խորհուրդ է տրվում դնել ծանր հիվանդության բարձր ռիսկ ունեցողներին կամ այն տարածքներում, որտեղ ՔՈՎԻԴ-19-ի փոխանցման մակարդակը դեռեւս բարձր է։
ԱՄՆ-ում այս ամառ կորոնավիրուսով վարակման դեպքերի եւ հիվանդությունից մահերի միջին թիվը համեմատաբար կայուն է եղել: