Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը Ֆրանսիայում եւ Գերմանիայում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կազմակերպած միջազգային մրցույթ-փառատոնում հաղթանակ է տարել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ գործիքային կատարողական արվեստ անվանակարգեր։
Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր քանոնահարուհին վերջերս դարձել էր Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։
115 երկրի 3950 մասնակիցների մեջ Մարիաննան արժանացել է գլխավոր «Գրան-պրի» մրցանակին։ Քանոնահարուհին մրցանակների է արժանացել նաեւ Հնդկաստանում անցկացված միջազգային մրցույթում՝ ճանաչվելով 1-ին կարգի դափնեկիր, եւ արժանացել «Բեմական հմայք» եւ «Երաժշտության դեսպան» հատուկ մրցանակների։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։