Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող «հայերը պետք է հասկանան` իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով»:
«Ուրիշ կերպ հնարավոր չէ։ Մենք իրական կյանքում ենք ապրում։ Տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, նաեւ պատմական ու միջազգային իրավունքի տեսակետից նրա մասն է»,- ասել նա։
Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որեւէ հատուկ արտոնություն»։
«Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Սա է միակ ճանապարհը»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Պաշտոնական Երեւանն Ադրբեջանի նախագահի հայտարարությանն առայժմ չի արձագանքել։