Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար առեւտրային բանկին դիմած հարկ վճարողները զերծ կմնան որեւէ վարչարարությունից՝ անկախ այն հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առեւտրային կետում ակտիվացվա՞ծ է, թե՞ ոչ:
Ընդ որում՝ նշվում է, որ էական չէ՝ հարկ վճարողների դիմումն արված է թղթային եղանակով՝ բանկի մասնաճյուղո՞ւմ, թե՞ բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։
Թղթային եւ բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին բանկերը համապատասխան տեղեկություն են տրամադրում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։