ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ ՀՀ ԶՈՒ-ի լիարժեք վերահսկողության տակ: