Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Հայաստանի ներկայացուցիչներ Վահրամ Դովլաթբեկյանն ու Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող Եվրոպայի մինչ 15 տարեկանների առաջնությունում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։
42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջին եւ երրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի Սամա Մուստաֆաեւային եւ հաղթել 5։0 հաշվով։ Նույնքան համոզիչ հաղթանակ է տարել նաեւ Վահրամ Դովլաթբեկյանը։
Օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղա եւ 5 աղջիկ: