Աշխարհի 40-ից ավելի պետություններ կոչ են արել Մոսկվային դուրս բերելու զորքերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից։
Մոսկվային ուղղված կոչը ստորագրել են ԵՄ անդամ բոլոր պետությունները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, մի շարք այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքի պետություններից կոչին միացել են Վրաստանը եւ Մոլդովան։
«Ռուսական զորախմբի եւ սպառազինության տեղակայումը միջուկային օբյեկտում անթույլատրելի է եւ խախտում է անվտանգության եւ երաշխիքների այն սկզբունքները, որոնց պարտավորվել են հետեւել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բոլոր անդամները»,- նշված է հայտարարության մեջ։