Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի եւ «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բանակցությունների նախաձեռնողն ամերիկյան կողմն է
Թուրքիայի ՊՆ պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Այցի շրջանակում նախատեսվում է բանակցություններ վարել F-16 ինքնաթիռների մատակարարման եւ արդիականացման թեմաների շուրջ:
Այս հարցի առնչությամբ Թուրքիայում ամերիկյան կողմի հետ արդեն երեք հանդիպում է անցկացվել 2021-ի դեկտեմբերին եւ 2022-ի փետրվարին եւ մարտին:
Ըստ Թուրքիայի ՊՆ հաղորդագրության՝ բանակցությունների նախաձեռնողն ամերիկյան կողմն է. բանակցությունների նպատակն է F-16-երի մատակարարումը եւ արդիականացումն իրականացնել ամենակարճ ժամկետներում: