Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 17 քաղաքացիներից 14-ն են՝ Միսակ Պատվականի Մարգարյանը, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը, ծնված 2018 թ․ եւ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, ծնված 1976 թ․։ Մնացած չորս քաղաքացիների ինքնությունը դեռ պարզված չէ։
ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ փոխանցել է, որ ենթադրյալ անհայտ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։
Անհայտ կորած համարվողների ցանկը
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած համարվող 8 քաղաքացիների՝ արտակարգ իրավիճակների նախարարության թարմացվող ցանկը։
1․ Գագիկ Կարապետյան
2․ Արտավազդ Հայրապետյան
3․ Վանիկ Ամիրխանյան
4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
5․ Արամ Հարությունյան
6․ Դավիթ Մխիթարյան
7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։
Ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։
Անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Երեւանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, ասված է հաղորդագրությունում:
Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։