Ամերիկյան Pfizer դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չորս անգամ, վարակվել է քովիդով։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Գոհ եմ, որ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաքանակ եմ ստացել, ինձ լավ եմ զգում, շատ թույլ արտահայտված ախտանիշներ ունեմ»,- նշել է Բուրլան իր թվիթերյան գրառման մեջ։
Pfizer-ի ղեկավարը որոշել է ինքնամեկուսանալ է եւ սկսել է ընդունել Paxlovid դեղամիջոցը։