Ըստ politico.com կայքում Լեոն Էրոնի հրապարակած վերլուծության՝ Ռուսաստանում առկա են բոլոր նախադրյալները, որոնցով պայմանավորված էր նրա նախորդ հարձակումն Ուկրաինայի վրա՝ բողոքի ակցիաներ երկրի ներսում, կազմաքանդվող տնտեսություն, փառքի ձգտում։
2000 թվականին նախագահ ընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինի հիմնական նպատակը եղել է ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել երկրի ողջ տնտեսական եւ քաղաքական համակարգը։ Հետագայում նրա հիմնական նպատակները դարձան աշխարհաքաղաքական՝ ներխուժում Ուկրաինա եւ Ղրիմ, դաշնակցություն Սիրիայի հետ ։
2012-2013 թվականներին Ռուսաստանում առկա էին տնտեսական մռայլ հեռանկարներ, իշխանությունը պահելու խնդիր, եւ իր համար բախտորոշ այդ ժամանակահատվածում Պուտինը Ղրիմի «վերադարձը» որպես հաղթաթուղթ օգտագործեց։
Այսօր Պուտինը նույն մեծածավալ գործողություններին դիմելու նվազագույնը երկու պատճառ ունի։ Մեկը ռազմավարական է՝ փառք իր ու երկրի համար, մյուսը՝ տակտիկական․ Պուտինը ցանկանում է ցմահ կառավարել։