Ադրբեջանում այսօր մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք կավարտվեն մարտի 18-ին:
Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ զորավարժություններին ներգրավված են շուրջ 10 հազար զինծառայող, 100 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մոտ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: