Գյումրիում երկրորդ օրն է՝ ահազանգեր են ստացվում ռազմավարական նշանակության տարբեր կառույցներում պայթուցիկներ լինելու մասին:
Օգոստոսի 16-ին քաղաքացին ահազանգել էր ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն, ասել, թե Գյումրու հարկային տեսչության շենքը պայթեցնելու է: Սակրավորները 3-4 ժամ որոնողական աշխատանքներ էին կատարել, տարհանել տեսչության աշխատակիցներին:
Ավելի ուշ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել էին, որ կեղծ ահազանգի հեղինակը գյումրեցի 63-ամյա քաղաքացի է: Նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ, չգիտակցելով արարքը, զանգել է ոստիկանություն:
Այսօր՝ կեղծ լուրից մեկ օր անց, Գյումրիում կրկին անհանգիստ է: Ահազանգ կա, որ Գյումրու երկաթուղային կայարանում եւ «Շիրակ» օդանավակայանում պայթուցիկ սարքեր կան։ Կատարվում են որոնողական աշխատանքներ, տարածքները փակ են:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։