ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելության այցը Զապորոժիեի ատոմակայան հնարավոր է միայն Կիեւով։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան օգոստոսի 11-ին կոչ էր արել Զապորոժիեի ԱԷԿ ուղարկելու միջազգային առաքելություն, որը պետք է ներառի ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմն ու ՄԱԿ-ի ռազմական փորձագետներին: Ընդ որում, ըստ Կոիլեբայի, այցը պետք է տեղի ունենա Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից։
Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունը կարող է Զապորոժիեի ատոմակայան գալ դաշնակից ուժերի կողմից վերահսկվող տարածքով կամ Ռուսաստանով։
ՌԴ ԱԳՆ-ի զենքերի չտարածման եւ վերահսկողության վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնեւեցկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիեւը չի կարող երաշխավորել ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների անվտանգ անցումը Զապորոժիեի ԱԷԿ։ Նա նշել է, որ պետք է այլընտրանքային ուղիներ գտնել։