Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ թուրքական «Աբդուլհամիդ խան» հորատման նավը սկսել է հորատման աշխատանքները Միջերկրական ծովում։
Թուրքիան օգոստոսի 9-ին «Նավթեքս» միջազգային ավտոմատացված համակարգի միջոցով ծանուցում էր տարածել Միջերկրական ծովում մինչեւ հոկտեմբերի 7-ը հետախուզական աշխատանքներ կատարելու մասին։
Թուրքական հորատման նավը Միջերկրականի «Մերսին» նավահանգստից ծով է դուրս եկել օգոստոսի 9-ին։ Ծանուցման մեջ նշվում էր, որ «Աբդուլհամիդ խանին» կուղեկցի երեք նավ։
Չորրորդ հորատման «Աբդուլհամիդ խանը» թուրքական նավը կիրականացնի ավելի քան 12 կմ խորությամբ զոնդաժային աշխատանքներ։ 200 հոգուց բաղկացած անձնակազմով նավը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով։