Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2022-ի հունվար-հուլիսին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 միլիոն 515 հազար 988 ուղեւորի, ինչը 121,56%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ օդանավակայանը շահագործող TAV Georgia ընկերության՝ ներկայում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 35 ավիաընկերություններ թռիչքներ են իրականացնում 38 ուղղություններով։
Բաթումիի օդանավակայանը հունվար-հուլիսին սպասարկել է 313 հազար ուղեւորի, ինչը 35,37%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամառային սեզոնի ընթացքում 21 ավիաընկերություններ թռչում են Բաթումիի 17 ուղղություններով։