Ըստ ադրբեջանական Report-ի՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։
Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների կառավարությունների միջեւ մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի՝ Բաքվում տեղի ունեցած նիստի շրջանակում: