ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում օգոստոսի 15-21-ը կատարվել է 6523 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1913 նոր դեպք: Նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 5 դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1663: Ներկայում բուժում է ստանում 2417 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 միլիոն 178 հազար 333 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 432 հազար 274 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 419 հազար 528։ Կորոնավիրուսը երկրում խլել է 8648 մարդու կյանք։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ օգոստոսի 22-ի առավոտյան 11։00-ի դրությամբ երկրում կատարվել է ընդհանուր 2 միլիոն 239 հազար 865 պատվաստում։ Առաջին չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 144 հազար 690 մարդ, ամբողջական՝ երկրորդ պատվաստվում է ստացել 1 միլիոն 21 հազար 236 հազար մարդ, երրորդ բուստեր խթանիչ չափաքանակով պատվաստվել է 68 հազար 864 մարդ։