Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցներն ըստ առարկաների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:
Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022-ին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:
2022-ին ատեստավորումն անցկացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումն, ըստ առարկաների, կանցկացվի գրավոր` թեստային եւ ոչ թեստային առաջադրանքների միջոցով:
Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍ նախարարության եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքերում: