Կիեւում ԱՄՆ դեսպանատունն օգոստոսի 22-ին ամերիկացիներին հորդորել է լքել Ուկրաինան։
«ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում լքելու Ուկրաինան՝ օգտագործելով առկա ցամաքային տրանսպորտային միջոցներն այն դեպքում, եթե դա անվտանգ է»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ այս միջոցը ձեռնարկվում է առաջիկա օրերին «Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների եւ կառավարական հաստատությունների վրա ռուսական ենթադրյալ հարվածների սպառնալիքի պատճառով»։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180 օր։