Արցախի խորհրդարանական 5 ուժերի ղեկավարները օգոստոսի 23-ին հանդիպում են ունեցել ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։
Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաեւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուները պարզաբանումներ են արել։
Մասնավորապես հղում կատարելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, եւ պահպանվելու են անվտանգային բոլոր բաղադրիչները՝ սկսած 5 կիլոմետրանոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի առնչությամբ կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ։ Մաժամանակ զորակազմի ղեկավարները վստահեցրել են, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու եւ մեր բնակչության պատշաճ անվտանգությունն ապահովելու համար։